ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մուլտի Գրուպ»-ի գլխավոր տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
17:20, 22.09.2019 | mamul.am
3797 | 1

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքում առերևույթ չարաշումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մաղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող «Մուլտի Գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է. նա 20 մլն դրամ գրավով ազատ է արձակվել։ Տեղեկությունը հաղորդել են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ Սուրեն Առուստամյանի հետ «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի խափանման միջոցը ևս դատարանը փոխել՝ նրանք ազատ են արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին նրանց մեղադրանք էր առաջադրվել 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր