ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց
19:45, 22.09.2019 | mamul.am
4747 | 0

Սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի շրջանաձև խաչմերուկից բժիշկների շտապօգնության խումբը դանակահարված վիճակում իրենց մոտ մի քաղաքացու է տեղափոխել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհի սկզբնամասում Չարենցավան քաղաքի բնակիչ 23-ամյա Նարեկ Վանոյանը վիճաբանել է հիվանդանոց տեղափոխված Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ 35-ամյա Հայկ Ստեփանյանի և Մասիս քաղաքի բնակիչ 26-ամյա Համո Կիրակոսյանի հետ, որի ժամանակ էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Հ. Ստեփանյանի որովայնին և Հ. Կիրակոսյանի նստատեղին, ինչի հետևանքով վերջիններն ստացել են մարմնական վնասվածքներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր