ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ամուլսարի հարցում մենք և՛ հայ, և՛ միջազգային հանրության հետ պետք է լինենք ազնիվ». Ն. Փաշինյան
00:35, 23.09.2019 | mamul.am
3102 | 0

Ամուլսարի հարցում կա՞ վերջնական որոշում. այսօր Լոս Անջելեսում ՀՀ վարչապետից հետաքրքրվեցին լրատվամիջոցների ներկայացուցիչները, որին ի պատասխան Ն. Փաշինյանն ասաց. «Բոլորն արդեն ունեն իրենց տեսակետը, մի մասն ասում է՝ աշխարհը քանդվի, Ամուլսարը պիտի մնա սար, մյուս մասն ասում է՝ աշխարհը քանդվի՝ Ամուլսարը պիտի շահագործվի: Ես ասում եմ, որ այս հարցում մենք և՛ հայ հանրության, և՛ միջազգային հանրության հետ պետք է լինենք ազնիվ: Հիմա դա էկոլոգիական աղետ ա, թե ոչ, ես այդ հարցի պատասխանը դե յուրե և դե ֆակտո պիտի ստանամ»:

Նրա խոսքով՝ ինքը հանքը բացել կամ չբացելու խնդիր երբևէ չի դրել, «Լիդիան» ընկերության ներկայացուցիչներին էլ ասել է՝ եթե պարզվի, որ իրենց ասած չափանիշներով հանքը հնարավոր է շահագործել, կաջակցի, եթե ոչ, ուրեմն հանքը չի բացվի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր