ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ժամանակն է, որ անհատների հավաքականությունը զգա իր ստեղծարար ուժը». Ն. Փաշինյան
09:30, 23.09.2019 | mamul.am
2616 | 0

Այսօր Լոս Անջելեսում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի:

«Այս հանդիպումն ու մթնոլորտը, որ մենք իրար հետ անցկացնում ենք, դա անմոռանալի իրադարձություն է, կարծում եմ, բոլոր ներկաների համար»,-իր ելույթի ընթացքում ընդգծեց ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանն ունի հնարավորություն ճակատագրի ղեկը վերցնել իր ձեռքը և այժմ ՀՀ-ն ունի ներուժ դա անելու համար:

«Եկել է ժամանակը, որ մենք անենք հաջորդ քայլը, որ մենք՝ որպես ժողովուրդ զգանք և կարողանանք կիրառել մեր հավաքականության ուժը, և սա է այն գործոնը, որը պիտի, իսկապես, պատմական հեղափոխություն իրականացնի մեր ճակատագրի մեջ: Հիմա ժամանակն է, որ անհատների հավաքականությունը, որ կոչվում է հայ ժողովուրդ, զգա իր ստեղծարար ուժը և այն կիրառելու կոնկրետ նպատակ դնի»,-ասաց Ն. Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր