ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել
12:15, 23.09.2019 | mamul.am
6049 | 0

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզաբանում.
Ես՝ որպես անհատ և որպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար մշտապես այցելում եմ եռաբլուր, դա անում եմ ոչ միայն ղեկավարության հետ այլ նաև առանձին, օրվա ցանկացած ժամին: Ես երբեք որևէ առիթով որևէ ներքաղաքական գործընթացի չեմ խառնվել և չեմ խառնվում, քանի որ երդում եմ տվել ծառայել Հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը: Այդ ծառայությունը չի ճանաչում որևէ քաղաքական գույն ու կողմնորոշում: Հաշվի առնելով այդ ամենը և ի տարբերություն այն մարդկանց ու սպաներին, որոնք մոռացել են, որ ծառայության ժամանակ պետք է ծառայել առանց քաղաքական բաժանումների, ես Եռաբլուր այցելած երիտասարադներին պատահական հանդիպել եմ Եռաբլուրում, նախկինում չեմ հանդիպել որևէ անգամ, որևէ այլ ակցիայի նրանց հետ չեմ մասնակցել: Նրանց մոտ չեմ տեսել որևէ քաղաքական լոզունգ, խոսք, պաստառ: Նրանց հետ մոմ եմ վառել մեր հերոսների գերեզմաններին: Բոլոր հերոսների, նորից առանց որևէ երանգավորման: Մոմավառությունը եղել է առանց որևէ քաղաքական խոսքի, կոչի, լոզունգի ու առանց որևէ մեկի անուն հնչեցնելու: ՀՀ ՊՆ-ը և ես միշտ ողջունել ենք ու ողջունում ենք երիտասարդների անկեղծ հայրենասիրական մղումները, Եռաբլուրը բաց է բոլորի համար, քանի որ այնտեղ քաղաքականություն չի կարող լինել»::

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր