ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Երբ մենք Ռուսաստանի գաղութն էինք, քիչ էր մնում կորցնեինք մեր ավանդույթները, սովորույթները, լեզուն». Նազարբաև
13:20, 23.09.2019 | mamul.am
5878 | 0

Թուրք ազգերի շրջանում ամենալավ ջիգիթները ղազախներն են: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ Ստամբուլում անցկացվող ղազախա-թուրքական գործարար համաժողովում, հայտնում է КазИнформ-ը:

«Մենք ապրում ենք ողջ թյուրքական ժողովրդի հայրենիքում: Երբ 1861 թվականին սպանվեց վերջին ղազախ խանը, մենք Ռուսաստանի թագավորության գաղութն էինք, այնուհետև՝ Սովետական Միության: 150 տարիների ընթացքում ղազախները գրեթե կորցրեցին իրենց ազգային ավանդույթները, սովորույթները, լեզուն, կրոնը: Աստծո օգնությամբ 1991 թվականին մենք հռչակեցինք մեր անկախությունը: Ձեր նախնիները, թողնելով իրենց պատմական հայրենիքը, իրենց հետ վերցրին թյուրքական ժողովրդի անունը: Մինչ այժմ թուրքերը լավագույն ջիգիթներին անվանում են «ղազախներին»: Այնպես որ, մենք այդ ղազախներն ենք»,- հայտարարել է Նազարբաևը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր