ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Նիկոլը մեկ անգամ ևս խայտառակվեց». Բաբկեն Հարությունյան
14:15, 23.09.2019 | mamul.am
12351 | 3

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամերիկայում տված ասուլիսի ժամանակ Նիկոլը, իր հին պոպուլիստ բնավորության համաձայն, ևս մեկ անգամ խայտառակվեց` զրոյացնելով ԱՄՆ-ից մանր-մունր ներդրումների չնչին շանսերը: Անհավասարակշիռ և բլեֆի սիրահար Նիկոլը, ով տարիներ շարունակ խոսում էր միլիարդավոր դոլարներ բյուջե վերադարձնելու մասին, այսօր արդեն խոսում է միլիոնների վերադարձի մասին, վերջում, միգուցե, դոլարն էլ կփոխվի դրամի և տեղ կհասնի Նիկոլի` «կոպեկ առ կոպեկ» բլեֆի չափով:
Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե մի ուրիշ հարցով էլ չհակասեր իրեն` մեկ քննադատում է Վանեցյանին դե յուրե պետ լինելով հայտարարություն տարածելու համար և միևնույն ժամանակ քննադատում, թե ինչու է դե յուրե պետի հայտարարությունը դրվել ԱԱԾ կայքում և ֆեյսբուքյան էջում, որը հրաժարականի հաստատումից հետո հանվել է կայքից: Այսինքն՝ Նիկոլի համար առաջնայինը տեխնիկական հարցերն են, և ոչ՝ բովանդակայինը, ընդ որում` իր քննադատությունը ինչ-որ կերպ, կիսատ-պռատ պատճառաբանելու համար պետք եղավ բավական երկար ժամանակ: Սա փաստում է վարչապետի պաշտոնում Նիկոլի մտավոր սնանկության և ցայտնոտային իրավիճակի մասին և ամենակարևորը` «կանգ առնելու» անկարողության մասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր