ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Արցախի հարցում հանրահաճո տեքստերը վատ կատակ են խաղալու մեզ հետ». Ալեն Ղևոնդյան
17:20, 23.09.2019 | mamul.am
2846 | 0

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գերմանացի հռչակավոր պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտը Արցախում կոնֆերանսի ժամանակ իր ելույթում տարբեր այլ թեմաներից զատ, խոսեց նաև այն մասին, որ. «երբ հայտարարում եք Արցախը Հայաստանի մի մաս է, դուք գոնե ընկալո՞ւմ եք, թե դա ինչ է իր մեջ պարունակում: Եթե ձեզ թվում է, դրսում դա չեն նկատում, ձեզ չեն լսում, ապա սխալվում եք: Գիտե՞ք, թե դա ինչ հետևանքն է ունենալու բանակցային գործընթացի վրա: Ես դա ասել եմ նախկինում, ես դա ասում եմ հիմա»:

ԱԳՆ պարզաբանումից հետո, թվում էր, թե այս հարցում պետք է լինել բավական սթափ, որպեսզի չվնասենք մեր բանակցային դիրքերին, մեր բանակցային՝ ինքնորոշման իրավունքի իրացման կոնցեպտին: Բայց, քանզի հանրային հարթակներում մենք քաղաքական հաշվենկատությամբ աչքի չեք ընկնում, ապա այս ձևակերպումները տեղ գտան նաև մի շարք այլ դեպքերում, հանրային ավել կամ պակաս ճանաչելիություն ունեցող մարդկանց խոսքում, մասնավորապես՝ Անկախության 28-ի ամյակի միջոցառման ժամանակ:

Արցախի հարցում հանրահաճո տեքստերը վատ կատակ են խաղալու մեզ հետ, ու էդ կատակը կոնկրետ գին է ունենալու, որ պետք է վճարվի...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր