ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վանեցյանն այն օձն էր, որը տաքանում էր հետհեղափոխական Հայաստանի էյֆորիկ գրկում». Կարինե Հարությունյան
19:30, 23.09.2019 | mamul.am
12749 | 2

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանեցյանը, փաստորեն, մտածում էր՝ մեծ վարկանիշ ունի: Վանեցյանը չհասկացավ, թե ումո՞վ ունի այդ մեծ վարկանիշը: Ո՞վ էր լինելու ինքը և որտե՞ղ, ի՞նչ պաշտոնի, եթե հեղափոխությունը չլիներ ու հանգամանքների բերումով չդառնար ԱԱԾ պետ: Նա այնքան անհեռատես էր և անադեկվատ, որ հավատում էր, թե առանց Փաշինյանի ինքը որևէ վարկանիշ ուներ:
Վանեցյանը, փաստորեն, այն օձն էր, որը տաքանում էր հետհեղափոխական Հայաստանի էյֆորիկ գրկում՝ մի օր հայ ժողովրդին ներսից թունավորելու համար:
Հորդորս բոլոր մեծամիտ, ինքնահավան երկոտանիներին. չփորձեք հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ որևէ դավաճանական ծրագիր մշակել: Նիկոլ Փաշինյանի դեմ որևէ գործողություն գործողություն է հայ ժողովրդի դեմ: Եվ ուշադրություն. Փաշինյանը ամենևին անտեղյակ մեկը չէ, իսկ ժողովուրդն էլ քնած չէ: Հանգիստ վեր ընկեք տեղներդ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր