ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Մինչև երկու հարյուր հազար դրամ պարտավորության դեպքում բռնագանձումը կտարածվի պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա
14:25, 23.09.2019 | mamul.am
3766 | 0

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 56-րդ հոդվածով սահմանվել է աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելու նոր հիմք:

Մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից: Պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձումը տարածում է պարտապանի այլ գույքի վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր