ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Զելենսկիի հետ Թրամփի հեռախոսազրույցը կարող է իմպիչմենտի հիմք դառնալ
14:40, 23.09.2019 | mamul.am
4226 | 0

Ներկայացուցիչների պալատի Հետաքննության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ և Դեմոկրատական կուսակցության անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ, եթե ապացուցվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա, ապա իմպիչմենտը կարող է լինել իրավիճակից դուրս գալու միակ ելքը: Այդ մասին հայտնում է CNN-ը:

Ըստ նրա, եթե Թրամփը փորձում է մոլորեցնել օտարերկրյա առաջնորդին, որպեսզի ստիպի արտասահմանյան առաջնորդին անօրինական գործողությունների գնալ, ապա իմպիչմենտը կարող է լինել «միակ ելքը»,-ասել է Շիֆը:
Շիֆը նաև նշել է, որ մինչ այդ նա Թրամփի իմպիչմենտի կողմնակից չէր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր