ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում, Ա. Վանեցյանը պետք է հրապարակի». Մակունց
16:50, 23.09.2019 | mamul.am
3735 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լիլիթ Մակունցն աղկմահարույց չի համարում Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ պաշտոնից հեռանալը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որով վերջինս պատասխանել էր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին:

Ըստ Լ. Մակունցի՝ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո առհասարակ պետք է նորմալ վերաբերվել պաշտոնանկություններին:

«Հենց այդ աղմուկն է, որ տարակուսանք է հարուցում հանրության շրջանում»,-պնդել է նա:

Այն հարցին, թե նորմա՞լ է վերաբերվում այն փաստին, որ Ա. Վանեցյանի հրաժարականի տեքստը հեռացվել էր ԱԱԾ կայքից, և որտեղ նա նշել էր հրաժարականի պատճառները, Մակունցը նշեց. «Ես չեմ տեսել, թե ինչ է զետեղված եղել կայքում, չգիտեմ, թե ինչ տեքստի մասին է խոսքը, այնպես որ, թույլ տվեք չմեկնաբանել: ՀՀ-ում թե՛ կառավարությունը, թե՛ իշխող խմբակցությունը վարում են բաց քաղաքականություն, և կարծում եմ, որ եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում և ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, ապա պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր