ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Պետերբուրգի գերեզմանատանը փակցվել են Պուտինի, Մեդվեդևի, Պեսկովի լուսանկարները. հարուցվել է քրեական գործ
21:40, 23.09.2019 | mamul.am
5330 | 0

Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել Սմոլենսկի գերեզմանատան տապանաքարերին քաղաքական գործիչների նկարները փակցնելու փաստի առիթով: Ակցիայի հեղինակը Ռուսաստանում գործող «Ագիթ Ռոսիա» շարժումն է: Նրա անդամների տներում արդեն խուզարկումներ են անցկացվել:
Հաղորդվում է, որ նրանք տապանաքարերին փակցրել են քաղաքական գործիչների՝ Վլադիմիր Պուտինի, Դմիտրի Մեդվեդևի, Դմիտրի Պեսկովի, Ելենա Միզուլինայի, Վիտալի Միլոնովի գունավոր լուսանկարները՝ սև ժապավենով կապված: Լուսանկարների մեջ եղել են նաև լրագրողներ Վլադիմիր Սոլովևի, Եվգենիյա Պոպովայի, Օլգա Սկաբաևայի, բիզնեսմեն Եվգենի Պրիգոժինի, Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի, ռեփեր Տիմատիի պատկերները:
Հանցագործության կասկածանքով ձերբակալվել են Անդրեյ Ժեկսիմբաևը և Պավել Իվանկինը: Երկուսի տներում էլ խուզարկումներ են անցկացվել: Նրանց հանդեպ հարուցվել է քրեական գործ հանգուցյալների մարմինների հանդեպ ոնտձգության, ոչնչացման կամ էլ նրանց գերեզմանների վնասման կամ պղծման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր