ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հավատավորի կնգուղով հանրությանը ներկայացող նախկին պրոպագանդիստի «մանր ժուլիկությունը»». Հ. Կարապետյան
22:40, 23.09.2019 | mamul.am
12659 | 0

Երևանի քաղաքապետարանի մամոլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մի ամբաստանագիր է գրել վարչապետ Փաշինյանի հասցեին: Դրա առանցքում վարչապետի՝ նախօրեի ասուլիսում հնչեցրած մի միտքն է, որը բավական անշնորհք ձևով նենգափոխել է դեսպան Մինասյանը:

Ի՞նչ է գրում Մինասյանը (մեծատառերով ընդգծումներն իմն են - Հ.Կ)

«Երեկ ԱՄՆ-ում իր հնչեցրած խոսքում նա (Փաշինյանը) սպառնաց, որ «ծնկի է բերելու» Հայ առաքելական եկեղեցին»:

Ի՞նչ է իրականում ասել Նիկոլ Փաշինյանը.

«...երբ մենք ասում ենք, որ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, ՈՐՈՇ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐ սրանից եզրակացնում են, թե «սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն ա, եկեք քանդենք էս կառավարության ոտերի տակ», [նրանք] շատ ուժեղ հակահարված կստանան և ԾՆԿԻ ԿԲԵՐՎԵՆ բառիս թե բուն, թե փոխաբերական իմաստով»:

Պարզ է, չէ՞. թե անցած տասնամյակի իշխանական պրոպագանդայի կնքահայրը համարվող Մինասյանն ինչ պրիմիտիվ մանիպուլյացիա է անում՝ «որոշ եկեղեցականներին» ուղղված խոսքը փորձելով ներկայացնել իբրև ամբողջ եկեղեցուն ուղղված խոսք: Ու դրա հիման վրա մի «հուժկու» պարբերություն է կառուցում՝ «եկեղեցուն չեն կարողացել ծնկի բերել բյուզանդացիները, արաբները, թյուրքերը»... և այլն:

Մինչդեռ, ինչպես տեսանք, «ծնկի բերելը» ոչ միայն եկեղեցուն չէր վերաբերում, այլև հարցի համատեքստում Փաշինյանը ՀԱԵ-ի մասին խոսում է ամենայն հարգանքով ու ակնածանքով՝ ընդգծելով, որ, որպես կառավարության ղեկավար, նպաստելու է եկեղեցու հզորացմանը: Ահա թե ինչ է ասում վարչապետը.

«...Եկեղեցին կառավարվում է իր ծխական կառույցների միջոցով, և էդպես պիտի լինի, կառավարությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերին, ինչը չի նշանակում, թե կառավարությունը եկեղեցու հետ չի խոսում, չի քննարկում, չի հարաբերվում: Եկեղեցին ինքը պետք է ասի, թե ինչ գործերում է ակնկալում կառավարության աջակցությունը, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցին ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԿԱՌՈՒՅՑ լինի, ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՎԱՏՔԸ ՈՒԺԵՂ լինի: Մենք էստեղ պատրաստ ենք մեզնից կախված ամեն ինչ անել: Եվ ես ուզում եմ ասել, որ մեր պատմության մեջ Հայ առաքելական եկեղեցու ունեցած դերին և մեր քույր եկեղեցիների ունեցած դերին շատ մեծ տեղ ենք տալիս և ՄԵԾ ԳՆԱՀԱՏԱՆՔՈՎ ԵՎ ՀԱՐԳԱՆՔՈՎ ենք վերաբերում»:

Էսքանից հետո կուզեմ, որ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրերն ու եկեղեցու զավակները գնահատեն հավատավորի կնգուղով հանրությանը ներկայացող նախկին պրոպագանդիստի այս «մանր ժուլիկությունը»:

Հ.Գ. Ի դեպ, շատ ուշագրավ է նաև հետևյալ փաստը. Մինասյանն իր գրառմանը կցել է մի լուսանկար, որը պատկերում է Ռաֆայել Սանտիի «Միքայել հրեշտակապետը հաղթում է սատանային» կտավը: Պարզ է չէ՞ ալեգորիան, ինքը, իբր, Միքայել հրեշտակապետն է, իսկ վարչապետն ու իր գլխավորած կառավարությունը, իբր, չարը՝ սատանան: Սեփական անձը նույնացնել հրեշտակապետի հետ, հըմ: Կարծես թե, արժե, որ մեր բարեկամը այցելի նախ հոգեվերլուծաբանին, հետո՝ ծնկի գա հանուն խոստովանության ու ապաշխարության, հատկապես՝ մահացու մեղքերից առաջինի «հոդվածով»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր