ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ես ճնշում չեմ գործադրել Զելենսկու վրա». Թրամփ
11:15, 24.09.2019 | mamul.am
3979 | 0

ԱՄՆ-ն չի սպառնացել Ուկրաինային՝ ֆինանսական օգնության դադարեցմամբ, եթե Կիևը հրաժարվի հետաքննել ԱՄՆ նախկին փոխնախագահի որդուն վարկաբեկող տեղեկությունները: Այս հավաստիացումներով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, Լեհ գործընկերոջ՝ Անջեյ Դուդայի հետ հանդիպման ժամանակ:

«Ես չեմ խնդրել... Ես նման հայտարարություն չեմ արել, որ դուք պետք է անեք սա, հակառակ դեպքում ես ձեզ օգնություն չեմ տրամադրի: Ես նման բան չէի անի»,-հայտարարել է Թրամփը՝ խոսելով հուլիսի 25-ին Զելենսկու հետ հեռախոսազրույցի բովանդակության մասին, որը նոր սկանդալ է հրահրել Վաշինգտոնում:

Բացի այդ, ԱՄՆ առաջնորդը հնարավոր է համարում, որ Սպիտակ տունը կներկայացնի Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցի տեքստը:
Թրամփի խոսքով՝ նա կարող է հեշտությամբ հրապարակել Զելենսկու հետ հեռախոսազրույցի տեքստի պատճենը, բայց չի ցանկանում դա անել, որպեսզի նախադեպ չլինի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր