ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Նախաձեռնության հիմքում քաղաքական շահեր չկան». Սուրեն Գրիգորյանը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին
11:35, 24.09.2019 | mamul.am
2478 | 0

«Եթե պրոցեսին նայում ենք այն տեսանկյունից, որ ԱԺ-ն է նախաձեռնում և դիմում ՍԴ, բնականաբար, այս իմաստով պրոցեսը կարող է դիտարկվել քաղաքական: Ինչպես Սահմանադրությունն է իրավաքաղական փաստաթուղթ, այնպես էլ պրոցեսն իր մեջ ունի քաղաքական կոմպոնենտ: Սակայն մենք հակադարձում ենք, որ պրոցեսը քաղաքական չէ, ավելի ճիշտ՝ քաղաքականացված չէ: Նախաձեռնության հիմքում դրված չեն քաղաքական շահեր»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ: Ըստ Ս.Գրիգորյանի՝ Հ. Թովմասյանի կողմից թույլ են տրված կարգապահական խախտումներ՝ 4 հիմքերով: Դրանցից առաջինը Հ. Թովմասյանի՝ Ռ. Քոչարյանի հետ փոխկապակցված հարաբերություններ ունենալն է: ՍԴ նախագահը ՀՀԿ-ն անդամ է եղել, միշտ սատարել է կուսակցությանը: 2-րդ հիմքը Հ. Թովմասյանի և Ռ. Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի միջև քավոր-սանիկային հարաբերություններն են: Դա օբյեկտիվության առումով կասկածներ կարող է հարուցել: Ուստի՝ նա այդ վարույթով պետք է գործունեություն չիրականացներ: Կարգապահական խախտման 3-րդ հիմքը Հ. Թովմասյանի կողմից Մարտի 1-ի վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցնելն է: Նա ասել է, որ Մարտի 1-ի իրադարձություններն ամոթ են երկրի համար, ու դատավարությունները պետք է կարճվեն, և որ Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրը համապատասխանում է օրենքի պահանջներին: Եվ վերջապես 4-րդ հիմքն այն է, որ վերոնշյալ հանգամանքների մասին տեղյակ լինելով հանդերձ՝ Հ. Թովմասյանը հարցը չի դարձրել ՍԴ քննարկման առարկա:

«Ամեն դեպքում՝ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը ՍԴ-ն է կայացնելու»,- ամփոփեց ԱԺ պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր