ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Պուտինը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին». Ռուդենկո
12:15, 24.09.2019 | mamul.am
5163 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։ «Ռուսաստանն ու Հայաստանը շարժվում են դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Ինտենսիվ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Մեկ շաբաթից, հոկտեմբերի 1-ին, Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար»,- հայտնել է Ռուդենկոն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր