ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Լարսում բեռնատարների կուտակման պատճառի մասին
12:25, 24.09.2019 | mamul.am
4032 | 0

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն ուշադրության կենտրոնում են պահում «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների կուտակումների պատճառով ստեղծված իրավիճակը. այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

«Հայտնում ենք, որ դեսպանության տեղեկություններով, անցակետի ռուսական հատվածում դեպի Վրաստան մեկնող բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ։ Մասնավորապես, որոշ բեռնափոխադրողների կողմից մեքենաների ծանրաբեռնվածության հետ կապված թույլատրելի նորմերի գերազանցման պատճառով առաջացել է հավելյալ ձևակերպումների իրականացման անհրաժեշտություն, ինչը երկարաձգում է սահմանահատման ընթացքը։

ՌԴ համապատասխան մարմինների կողմից ստացված տեղեկատվության համաձայն, ՌԴ մաքսային ծառայության կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում համապատասխան մարմինների հետ՝ տեղում ծագող հարցերի կարգավորման նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր