ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Դուք շոյելու համար չեք բարձրացրել հարցը». Սերգեյ Բագրատյանը՝ Վլադիմիր Վարդանյանին
12:40, 24.09.2019 | mamul.am
3077 | 1

«Սկզբունքորեն համաձայն չեմ, որ այս հարցը հետապնդում է նպատակ ՍԴ նախագահին փոխարինել ինչ-որ մեկով: Գործընթացը հետևյալի մասին է. ՍԴ անդամներից մեկը կատարել է արարքների շարք, որը դիտարկվում է որպես կարգապահական խախտում, ինչն էլ հիմք է հանդիսանում ԱԺ կողմից ՍԴ դիմում ներկայացնելու համար». պետական-իրավական հարցերի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Դրան հակադարձեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Դուք շոյելու համար չեք բարձրացրել հարցը, նպատակը բնականաբար, դատավորի փոփոխությունն է: Այլ հարց է, թե դատավորները դրան կողմ կքվեարկե՞ն, թե՞ ոչ: Պետք է իրերը կոչել իրենց անուններով»,- պնդեց Սերգեյ Բագրատյանը:

Վ. Վարդանյանը կրկին նշեց, որ հարցն իրավական տիրույթում է:

Հանձնաժողովի նախագահը, որ ժամանակին աշխատել է ՍԴ-ում, նկատեց, որ ՍԴ-ն ունի 2 դժբախտություն:

«Մեկը՝ որ Բաղրամյան պողոտայում է, և երկրորդը՝ լուծում է ընտրությունների հետ կապված հարցերը: Այն, ինչ տեղի է ունենում Բաղրամյան փողոցի վրա, անուղղակիորեն ազդում է ՍԴ-ի վրա: Ընտրությունների հետ կապված էլ՝ 3-4 տարին մեկ դատարանի հանդեպ հասարակական վստահությունն ընկնում էր»,- ասաց Վ. Վարդանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր