ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«ԶԼՄ-ի կողմից հանցագործության մասին ակնհայտ կեղծ հաղորդում տալը ևս հանցագործություն է». Դ. Իոաննիսյան
13:00, 24.09.2019 | mamul.am
4324 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկ Հարությունյանի վրա ցուցմունք ստանալու նպատակով ճնշում գործադրելու մասին «Հայելի.am»-ի հրապարակումը, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է: Արդ, այն պետք է դառնա առանձին քննության առարկա:

Եթե հրապարակումը ճիշտ է, ապա պետք է գործ հարուցվի ՔՕ 341-րդ (դատախազի, քննիչի կողմից ցուցմունք տալուն հարկադրելու) հոդվածով, իսկ եթե սուտ է, ապա ՔՕ 333-րդ (հանցագործության մասին սուտ մատնության) հոդվածով: Ի վերջո, ԶԼՄ-ի կողմից հանցագործության մասին ակնհայտ կեղծ հաղորդում տալը ևս հանցագործություն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր