ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ղազախստանում առաջին անգամ քիմիական ամորձատման են ենթարկվել մանկապիղծի
01:30, 28.09.2019 | mamul.am
35884 | 0

Ղազախստանի իշխանություններն առաջին անգամ քիմիական ամորձատման են ենթարկել մանկապիղծի: Դա տեղի է ունեցել համապատասխան օրենքի ընդունումից մի քանի ամիս անց: Պաշտոնական անձինք հայտարարել են, որ Թուրքեստանի մարզի բնակիչն, ում անունը չի հրապարակվում, ներարկումն ստացել է երկրի Առողջապահության նախարարության ներկայացուցչի հսկողության տակ:
Նշենք, որ երկրի կառավարությունն այս տարի 25 հազար դոլար է հատկացրել՝ ձեռք բերելու համար 2000 սրվակ դեղամիջոց՝ մանկապիղծ տղամարդկանց քիմիական ամորձատման ենթարկելու համար:
Մեկանգամյա ներարկումն ազդում է 2 տարի, դրա արդյունքը երկարաձգելու համար անհրաժեշտ կլինի հավելյալ ներարկումներ անել: Հավելենք, որ մանկապղծության համար Ղազախստանում արժանանում են նաև մինչև 20 տարվա ազատազրկման:
Ըստ վիճակագրության՝ այս երկրում երեխաների բռնաբարությունը 2010-14 թթ. կրկնապատկվել է՝ հասնելով տարեկան 1000 դեպքի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր