ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Քիմ և Քորթնի Քարդաշյանները վերադարձել են իրենց արմատներին․ միջազգային մամուլի արձագանքը
00:30, 08.10.2019 | mamul.am
18975 | 1

Ամերիկյան հանրահայտ TMZ պարբերականն անրադարձել է Քարդաշյան քույրերի՝ Հայաստան ուղևորությանը:
Հրապարակումը, մասնավորապես, մեծ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Քիմը և Քորթնի Քարդաշյանները այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Քիմը մկրտել է իր երեխաներին` տալով նրանց հայ սրբերի անուններ: Ըստ պարբերականի՝ Քարդաշյանի կրտսեր որդուն՝ Փսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը, Սեյնթին` Գրիգոր, իսկ Չիկագոյին` Աշխեն։ «Քիմ և Քորթնի Քարդաշյանները վերադարձան իրենց արմատներին և իրենց երեխաներին տարան իրենց հետ, որպեսզի կատարեն կրոնական արարողությունը»,- գրում է TMZ-ն:
Պարբերականը նշվում է, որ երեխաները՝ Սեյնթը, Չիկագոն, Փսալմը և Մեյսոնը (Քորթնի Քարդաշյանի որդին) հագել էին սպիտակ հագուստ, որը ընդունված է հայկական ավանդույթում՝ մկրտության ժամանակ:

Քիմ Քարդաշյանի դուստրը նախկինում մկրտվել է Երուսաղեմում՝ 2015 թվականին: Ինչ վերաբերում է Քորթնի Քարդաշյանի դստերը՝ Պենելոպեին, ով կրում էր մանուշակագույն զգեստ, պարզ չէ՝ նա մկրտվել է, թե ոչ:

LIFE.ru-ն էլ գրում է, որ մկրտությունն անցել է սովորական պայմաններում, առանց ճոխությունների ու հանդիսավորությունների, իսկ կնքահայր է դարձել եկեղեցու սարկավագներից մեկը:

Երեխաների մկրտությանն անդրադարձել է նաև հեղինակավոր DailyMail-ը՝ հրապարակելով նաև լուսանկարներ:

Քիմ և Քորթնի Քարդաշյանները վերադարձել են իրենց արմատներին․ միջազգային մամուլի արձագանքը
Քիմ և Քորթնի Քարդաշյանները վերադարձել են իրենց արմատներին․ միջազգային մամուլի արձագանքը
Քիմ և Քորթնի Քարդաշյանները վերադարձել են իրենց արմատներին․ միջազգային մամուլի արձագանքը
Քիմ և Քորթնի Քարդաշյանները վերադարձել են իրենց արմատներին․ միջազգային մամուլի արձագանքը
Քիմ և Քորթնի Քարդաշյանները վերադարձել են իրենց արմատներին․ միջազգային մամուլի արձագանքը
Քիմ և Քորթնի Քարդաշյանները վերադարձել են իրենց արմատներին․ միջազգային մամուլի արձագանքը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր