ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Էրեբունի թանգարանի տարածքում նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մասնաշենք կկառուցվի». Հ. Կարապետյան
22:00, 08.10.2019 | mamul.am
3323 | 0

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրեբունի պատմահնագիտական թանգարանի տարածքում նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մասնաշենք կկառուցվի: Քաղաքապետ Հայկ Մարությանն ու ամերիկաբնակ բարերար Ջոն Բալյանը սույնի վերաբերյալ պայմանագիր ստորագրեցին:

Այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր