ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Իշխանական որոշ անձինք ինչո՞ւ են հերքում պարզ ճշմարտությունը». Արսեն Բաբայան
23:35, 08.10.2019 | mamul.am
3684 | 0

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն փաստը, որ WCIT-ն Հայաստանում այս տարի պետք է իրականացվեր հայտնի էր դեռևս 2016 թվականից։ Դրա մասին վկայող բազմաթիվ ապացույցներ կան (մամուլի հաղորդագրություններ և այլն)։

Չեմ կարողանում հասկանալ, թե իշխանական որոշ անձինք (այդ թվում պատգամավորներ) ինչու են հիմա հերքում այդ պարզ ճշմարտությունը և ինչո՞ւ են տառապում՝ «ամեն լավ բան միայն մենք ենք անում» անիմաստ հիվանդությամբ․․․

WCIT-ն, իսկապես, հրաշալի էր կազմակերված և իրականացված: Համերգի մասին նույնիսկ խոսքեր չկան․ այդպիսի համերգ ՀՀ-ում երբևէ չէր եղել: Շնորհակալություն եմ հայտնում այդ ամենի համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր այն մարդկանց, որոնց հաջողվեց դեռևս 2016-ին այդ միջոցառումը ՀՀ բերել:

Հ․Գ․ Ավելի լուրջ թեմաներ ունեք միայն ձեզ վերագրելու: Քիչ չեն հետաքրքիր գաղափարները, որոնք նոր իշխանության կողմից է սկսվել ու իրագործվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր