ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հարկային արտոնությունները՝ ևս 150 աշխատատեղ ավելացնելու հնարավորություն». Արեն Մկրտչյան
23:25, 08.10.2019 | mamul.am
2748 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Հարկային արտոնությունները՝ ևս 150 աշխատատեղ ավելացնելու հնարավորություն:

Տեղեկացրել էի, որ Ալավերդիում բացվում է կարի արտադրություն՝ 230-250 աշխատատեղով։ Նորաստեղծ «Կոտտոնի» ընկերության հիմնադիր Կարեն Դասոյանի հետ այսօր կառավարությունում հանդիպեցինք փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ։ Քննարկեցինք ընկերությանն անմիջապես երկու հարկատեսակի հարկային արտոնություն տրամադրելու տարբերակը ոչ միայն Ալավերդիում, այլև՝ Ձորագետում և Վանաձորում վերջերս բացված կարի արտադրամասերում ևս, որտեղ գումարային կա շուրջ 160 աշխատող։

Պրն. Դասոյանը նշեց, որ այդ պարագայում ընկերության համար կբացվեն նոր հեռանկարներ, և կդիտարկվի Ալավերդիում աշխատատեղերի թիվը 400-ի հասցնելու տարբերակը։ Հանդիպման ավարտին պրն. Դասոյանը հավելեց, որ կդիտարկի Լոռու մարզում տուրիզմի ոլորտում ներդրումային ծրագիր սկսելու տարբերակը։

Այնուհետև արդյունավետ և կարևոր հանդիպումներ ունեցանք էկոնոմիկայի նախարարությունում։

Վստահ եմ, որ ունենալու ենք այն Հայաստանը, որը երազել ենք։ Պրն. Սիսեռյան, Վարագ ջան, շնորհակալ եմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր