ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Խախտումներ են հայտնաբերել Լերմոնտովոյում ճանապարհի հիմանանորոգման աշխատանքներում
23:05, 08.10.2019 | mamul.am
3706 | 0

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության մասնագետների կողմից իրականացվել է քաղաքաշինական կանոնների պահանջների ուղղությամբ հսկողություն, որի արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի տարածքում կատարվող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում առկա են մի շարք թերություններ:

Մասնավորապես՝ կառուցված բետոնե հենապատի վրա որոշակի հատվածներում առկա են խոռոչներ, ասֆալտբետոնի հարթեցնող շերտը տեղադրվում է փոշու վրա:

Կապալառու «Լիլիթ-87» ՍՊ և տեխնիկական հսկողությունն իրականացնող «Սուֆետ» ՍՊ ընկերությունների տնօրենները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր