ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ընդհանուր մոտ 30 միլիոն դրամ աշխատավարձերի գումարը յուրացվել է
00:15, 09.10.2019 | mamul.am
4444 | 0

ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Գյումրիում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել:

Իրավապահները պարզել են, որ Գյումրիի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, 2009-2019թթ. ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մարզադպրոցում 6 քաղաքացու, ոմանց` մարզիչ, ոմանց՝ որպես հավաքարար է հրամանագրել, այդ թվում և իր որդուն ու կնոջը, որոնք փաստացի չեն ներկայացել աշխատանքի, սակայն նրանց անվամբ դուրս գրված, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, ընդհանուր մոտ 30 միլիոն դրամ աշխատավարձերի գումարը յուրացվել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր