ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Արթուր ջան, ասեմ քեզ, էս Վիտյոկի հայտարարությունը, իր մեջ հանցակազմ է պարունակում». Արտակ Գալստյան
01:15, 09.10.2019 | mamul.am
10399 | 1

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուրն ու Վիտյոկը.

Այ Արթուր ջան, եթե չեմ սխալվում, բախտի քմհաճույքով կամ թյուրիմացաբար դեռ զբաղեցնում ես Գլխավոր Դատախազի աթոռը: Այդ աթոռն, իր բոլոր առավելություններով հանդերձ, ունի նաև պարտականություններ:
Առավելությունները գիտես, անպատիժ կաշառք վերցնել, շինծու գործեր սարքել, բյուջե ուտել և այլն, էլ չասեմ:
Եթե պարտավորությունները չգիտես, ասեմ:
Ասենք, այդ պարտականություններից մեկը քրեական գործ հարուցելն ա, երբ առկա է առերևույթ հանցակազմ՝ 177–րդ, 27-րդ հոդվածներ:
Հիմա Արթուր ջան, ասեմ քեզ, էս Վիտյոկի հայտարարությունը, իր մեջ հանցակազմ է պարունակում՝ մեկի փոխարեն մի քանի՝ ահաբեկչություն, մահվան սպառնալիք, պետական դավաճանություն:
Եթե սա էլ չգիտես, մտի arlis.am կայք, որոնման մեջ գրիր քրեական օրենսգիրք, սեղմիր որոնել, կբերի:
Հենց կբերի կարդա:
Եթե կարդաս ու չհասկանաս, գրիր, մի նեղվիր, կբացատրեմ:
Հա, բնավորությանդ համաձայն Սերժին չհարցնես, չի թողնի հարուցես: Գիտես՝ ինչու, էլ չասեմ:
Բայց հասկացիր, որ չհարուցես, փուռը կգնաս ու կդատվես:
Տերդ ո՞վ ա բանտում, դու էլ սիրուն անուշիկ տղա ես, դե հասկացար ինչ եմ ասում:
Լսիր, արի հարուցիր, հենց Սերժը հարձակվի վրեդ, կասես շեֆ ջան, Վիտյոկը, որ տեսանյութում խոսում էր, սեղանին հայելի էր դրած ու մեջը ձու էր երևում, դե քանի որ դու կարգադրել ես, որ հենց հայելին ու ձուն մի տեղ լինեն քրեական գործ հարուցեմ, ես էլ հարուցեցի:
Այդպես կպլստաս:
Ինձ թվումա հասկացար՝ ինչ եմ ասում:
Լավ, այսօր վերջացրեցինք, սրան տարեք, չստերս բերեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր