Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունները հետզհետե վերածվում են սպառնալիքների՝ ընդհուպ ֆիզիկական ոչնչացման: Երեկվա աղմկահարույց հարցազրույցը քննարկումների թեմա է դարձել համացանցում: «Փաշինյանն ուզում է վիժեցնել այն արգանդները, որոնք պետք է ծնեն ապագա հերոսներ», «2016-ին ներեցինք այդ ահաբեկիչներին, չսպանեցինք (նկատի ունի Սասնա ծռերին-խմբ.), հիմա հայտարարում եմ՝ ֆիզիկապես ոչնչացնելու ենք...», «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են»,- ասել է նա: Օգտատերերը պահանջում են իշխանություններից՝ այլևս չլռել ու սպառնալիքների համար Բալասանյանին ենթարկել պատասխանատվության: Ասում են՝ համացանցում արդեն ստորագրահավաք է սկսվել այս պահանջով. սպասվում է նաև Հայաստանի քաղաքական ուժերի հայտարարությունը: Ի դեպ, ամիսներ առաջ ՀՔԾ-ն Վիտալի Բալասանյանին հրավիրել էր հարցաքննության, բայց նա չէր ներկայացել: |