Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.44, EUR 525.85, RUB 7.42, GBP 598.27
+16 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Վիտալի Բալասանյանին «կսատկացնեն»՝ «հայտարարում եմ՝ ֆիզիկապես ոչնչացնելու ենք» արտահայտության համար
13:00, 09.10.2019

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունները հետզհետե վերածվում են սպառնալիքների՝ ընդհուպ ֆիզիկական ոչնչացման: Երեկվա աղմկահարույց հարցազրույցը քննարկումների թեմա է դարձել համացանցում: «Փաշինյանն ուզում է վիժեցնել այն արգանդները, որոնք պետք է ծնեն ապագա հերոսներ», «2016-ին ներեցինք այդ ահաբեկիչներին, չսպանեցինք (նկատի ունի Սասնա ծռերին-խմբ.), հիմա հայտարարում եմ՝ ֆիզիկապես ոչնչացնելու ենք...», «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են»,- ասել է նա:

Օգտատերերը պահանջում են իշխանություններից՝ այլևս չլռել ու սպառնալիքների համար Բալասանյանին ենթարկել պատասխանատվության: Ասում են՝ համացանցում արդեն ստորագրահավաք է սկսվել այս պահանջով. սպասվում է նաև Հայաստանի քաղաքական ուժերի հայտարարությունը:

Ի դեպ, ամիսներ առաջ ՀՔԾ-ն Վիտալի Բալասանյանին հրավիրել էր հարցաքննության, բայց նա չէր ներկայացել:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր