ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Դուք շարքային բոսյակ եք, ում ուսերին, հավանաբար Ձեզ նման մի բոսյակ, դրել է էդ ուսադիրները...». Տարոն Չախոյան
04:20, 10.10.2019 | mamul.am
15394 | 2

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գեներալ, ի՞նչ գեներալ...

Գեներալն ինձ համար Արկադի Տեր-Թադևոսյանն է, որ անկախ նրանից, թե ով կլիներ իշխանության հավատարիմ մնաց իր գործին, քաղաքականության մեջ չխառնվեց ու բարձր պահեց ՍՊԱՅԻ պատիվը:

Գեներալը Կոմանդոսն է, որ ամեն մի խոսքի, ամեն մի շարժ ու ձևի մեջ պարկեշտություն կա, որ ստիպում է դիմացինին անկախ ամեն ինչից հարգել գեներալին:

Գեներալը Կոմանդոսն է, ում տան պատերն ու գույքն արդեն իսկ վկայում են այն մասին, որ վերջինս չի զբաղվել թալանով, ալ բավարարվել է միայն աշխատավարձով:

Ինձ համար գոյություն չունեն գեներալներ, ովքեր աամեն գնով աշխատում են իշխանության բերել հանցավոր կլանն ու դառնալ դրա մի մասը:

Ինձ համար գոյություն չունեն գեներալներ, ովքեր թալանում են սեփական զինվորին, ուտում են դիրք պահող զինվորի հացը, ծախում են տանկերի վառելիքը, ու օրհասական պահին թշնամու դիմաց անզեն են թողնում զինվորին:

Ինձ համար գոյություն չունեն գեներալներ, ովքեր փախնում են երկրից ու խուսափում են պատասխանատվությունից...

Ինձ համար գոյություն չունեն գեներալներ, ովքեր խոսում են կամ թաղային խուժանի լեզվով, կամ բամբասանքչի 60-անց կնոջ լեզվով ու պլինտուզից ցածր մակարդակով...

Չէ, դուք գեներալ չեք, դուք շարքային բոսյակ եք, ում ուսերին հավանաբար Ձեզ նման մի բոսյակ դրել է էդ ուսադիրները...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր