ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ո՞վ է կանգնած Ջուլիանիին Երևան հրավիրելու որոշման հետևում․ Polygraph.info
12:30, 09.10.2019 | mamul.am
6861 | 1

Սեպտեմբերի 27-ին Washington Post-ը հաղորդեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին նախատեսել է ժամանել Երևան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, սակայն նա չեղարկեց իր այցը, երբ տեղեկացավ, որ միջոցառման կազմակերպման հետևում կանգնած է Ռուսաստանը:
Սեպտեմբերի 30-ին Կրեմլը հայտարարեց, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի Ջուլիանիի հրավերի հետ: «Ռուսական կողմը ոչինչ չգիտի Ջուլիանիի մասնակցության կամ դրա չեղարկման մասին»,- հայտարարեց ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ըստ Polygraph.info-ի, Հայաստանում գտնվող ամերիկացի լրագրող և անվտանգության հարցերով փորձագետ Նիլ Հաուերը կայքին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի ԱԳՆ-ից իրեն փոխանցել են, որ հայկական կողմը ներգրավված չի եղել Ռուդոլֆ Ջուլիանիին հրավիրելու գործում:

«Հայաստանի ԱԳՆ-ից ինձ փոխանցեցին, որ իրենք չեն կարող որևէ տեղեկություն տրամադրել Ջուլիանիի վերաբերյալ, քանի որ նրա պաշտոնական հրավերը հայկական կողմից չի եղել»,- ասել է Հաուերը:
Փաստերը վկայում են, որ Ջուլիանիի հրավերը եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովից կողմից: Համաժողովի նիստի մոդերատորի դերը ստանձնել էր Սերգեյ Գլազևը, ով եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդականը 2012-ից մինչև նախորդ ամիս: Հոկտեմբերի 1-ին նա նշանակվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման ու մակրոտնտեսական քաղաքականության նախարարի պաշտոնում: Սերգեյ Գլազևը հասարակության լայն շրջանակներում առավել հայտնի է Ռուսաստանին եվրո/դոլարային գոտուց առանձնացնելու և հակաամերիկյան հայացքներով: Նրա գրքերից մեկը կրում է «Последняя мировая война. США начинают и проигрывают» վերնագիրը:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Գլազևի դեմ դեռևս 2014-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր