ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Պենտագոնը հայտարարել է Սիրիայի հյուսիսից զորքերի դուրս բերման մասին
14:45, 09.10.2019 | mamul.am
3802 | 0

ԱՄՆ զինված ուժերը դուրս են բերվել Սիրիայի հյուսիսից, քանի որ Թուրքիան որոշել է միակողմանի գործել։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում կմնա անփոփոխ:
Նա հավելել է, որ Պենտագոնը կարծում է, որ կայունությունը պահպանելու լավագույն միջոցը կլինի Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումը:
«Պենտագոնի դիրքորոշումը եղել և մնում է նույնը՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումը կայունության պահպանման լավագույն միջոցն է: Ցավոք, Թուրքիան որոշել է միակողմանի գործել»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ՝ փոխանցում է РИА Новости գործակալությունը։

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ցանկացած անհիմն ռազմական գործողություն «կործանարար հետևանքներ կունենա այդ երկրի տնտեսության համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր