ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Էկվադորի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը՝ ընթացող բողոքի ցույցերի պատճառով
17:15, 09.10.2019 | mamul.am
3509 | 0

Էկվադորի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքները՝ մայրաքաղաք Կիտոյում և այլ քաղաքներում ընթացող բողոքի զանգվածային ցույցերի պատճառով, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով խորհրդարանի CREO («Կերտելով հնարավորություններ») պատգամավոր Օմերո Կաստանիերին:
«Նախօրեին օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հանդիպել են խորհրդարանի նախագահի և փոխնախագահի հետ, որոշում է կայացվել չեղարկել խորհրդարանի աշխատանքները, քանի որ չկան երաշխիքներ, որ պատգամավորները կկարողանան ապահով մուտք գործել շենք»,- հայտնել է Կաստանիերը:

Ցույցերի ու դժգոհության պատճառն Էկվադորում վառելիքի բարձր գինն է: Մի քանի օր շարունակ տևած տրանսպորտային ծառայությունների գործադուլի պատճառով երկիրը կաթվածահար է եղել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր