ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
#WCIT2019 համաշխարհային համաժողովն ավարտեց իր աշխատանքը
20:45, 09.10.2019 | mamul.am
2266 | 0

Երևանում աշխատանքն ավարտեց WCIT 2019 համաշխարհային համաժողովը: Հոկտեմբերի 6-ին մեկնարկած համաժողովին մասնակցեցին ավելի քան 70 երկրների մոտ 2500 ներկայացուցիչներ:

Համաժողովի շրջանակում ելույթ ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, WITSA-ի նախագահ Իվոն Չիուն, անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ռիչարդ Քլարքը, ինչպես նաև VaynerX-ի եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, «GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Reddit-ի եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ռոք երաժշիտ Սերժ Թանկյանը, Acer-ի հիմնադիր Սթեն Շինն ու ՏՏ ոլորտի այլ հեղինակավոր փորձագետներ:

Համաժովոի շրջանակներում Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարեցին Highconnect համահայկական թվային հարթակի ստեղծման մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր