«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե բա՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։ Էդպես լավ չի. վաղն էլ աֆիշներ կպցրեք քաղաքով մեկ «Ով հայրական ծեծից չի լացել` նա որբ է մեծացել»։ Եղբա՛յր, մեզ ֆակուլտատիվ պապայություն անող պետք չի. կարո՞ղ ես` ռեֆորմ արա, չե՞ս կարող` լավություն արա, մեր թանկ ժամանակը մի՛ մսխի, թո՛ղ ուրիշներն անեն»։ |