Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.57, EUR 526.28, RUB 7.48, GBP 614.78
+3 °C, -1 °C ... +8 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան սկսել է ռազմական օպերացիան Սիրիայի հյուսիսում
22:30, 09.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում իրենց ծրագրած ռազմական օպերացիան, որը կոչվում է «Խաղաղության ակունք»: Հայտնում է Ermenhaber-ը:

«Մեր նպատակն է ոչնչացնել ահաբեկչական միջանցքը, որը փորձում են ձևավորել մեր հարավային սահմանին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն հաստատել: «Խաղաղության ակունք» օպերացիայով մենք կչեզոքացնենք մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքը»,- Twiiter միկրոբլոգի իր էջում գրառել է Էրդողանը:

Էրդողանի գրառումից հետո թուրքական օդուժը հարվածել է Ռաս ալ-Այն քաղաքի քրդական դիրքերին:

Գործողությունն ուղղված է Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր