ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Քամիշլոյում այրվում է թուրքական օդուժի ռմբակոծությունից տուժած տուն. մոտակայքում հայերի տներ են». Կ. Հովհաննիսյան
22:35, 09.10.2019 | mamul.am
4105 | 0

Ռազմագետ, քրդագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քամիշլոյի Բաշիրայի թաղամասում այրվում է թուրքական օդուժի ռմբակոծությունից տուժած տուն: Տունը պատկանում է քրդի, սակայն գտնվում է հայերի տների հարևանությամբ: Կապ եմ հաստատել Քամիշլոյի մեր հայրենակիցների հետ: Քամիշլոյից դուրս գալն անհնար է: Քաղաքը ենթարկվում է ռմբակոծության, վիդեոկապով ես էլ ականատես եղա պայթուններին: Դեռևս բջջային կապ, ինտերնետ կապ կա»,-գրել է Կարեն Հովհաննիսյանը:


Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր