ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մի՛ արեք այսպես». Արայիկ Հարությունյան
22:55, 09.10.2019 | mamul.am
7357 | 0

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի՛ արեք այսպես, ձեր թաքնված գործելաոճը վաղուց բացահայտված է

Սկզբում իրավապահները քեզ տեղեկացնում են, որ պաշտոնավարմանդ ընթացքում թույլ ես տվել լուրջ խախտումներ, այսինքն` թալանածիդ մասին իմացել են:

Եվ քանի որ հանցանքդ ծանր է ու կալանավորումն, ըստ էության, անխուսափելի, սկսում ես քաղաքական ստատուսներ գրել, հայտարարւթյուններ անել, գցվել այս կամ այն նախկինի «գիրկը»: Հետո քեզ օրենքի տառին համապատասխան կալանավորում են: Հետո դու կամ մերձավորներդ քեզ հայտարարում են/ես քաղաքական հալածյալ:

Պրիմիտիվ քայլեր` քաղաքական կարիերան հետագայում շարունակելու փոքր հնարավորությունը պահպանելու համար: Վարագույր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր