ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի պատասխանն է». Հայկ Մարտիրոսյան
23:25, 09.10.2019 | mamul.am
12964 | 4

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս հեղափոխության առաջին օրերին էինք բարձրաձայնում, որ չի կարելի Արցախը զերծ պահել, մեկուսացնել իշխանափոխությունից, որ դա անթույլատրելի, կատաստրոֆիկ, անհեթեթ և անմիտ կոպտագույն սխալ է: Ինչպես ամեն ինչ` նորընտիր վարչապետը դա էլ արհամարհեց:

Հիմա, ի դեմս Վիտալի Բալասանյանի, քաղում է դրա պտուղները: Իր թիմում հիմա այլևս շատերն են հասկանում, որ անգամ այս պահին վարվող չեզոքությունն է սխալ: Բայց ի՞նչ է թիմը մի իրավիճակում, որտեղ ինքնաշխատ թնդանոթն է միայն որոշում թե ուր կրակի, իսկ արկի մատակարարները ոչ խելք ունեն և ոչ էլ քաջություն` թնդանոթը ճիշտ թիրախի ուղղելու:

Ու շարունակվում է նախկին գիծը: Ու կշարունակվի մինչ հաջորդ լուրջ ցնցում, երբ ժողովրդի վարչապետը ստիպված կլինի հերթական անգամ արտակարգ ռեժիմով ինչ-որ հախուռն, պահի ազդեցության տակ որոշում ընդունել և վիրահատական, բայց էլի կիսատ-պռատ ինչ-որ քայլ անել:

Եվ այսպես մինչև Հայաստանը հյուծվի, իսկ Ստեփանակերտում իսկական անջատողականությունը դառնա անխուսափելի իրականություն:

Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի պատասխանն է: Երկուսի դիրքորոշումն էլ Փաշինյանի աղետալի սխալների արգասիք են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր