ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Արմավիրի մարզում բախվել են մոտոցիկլն ու Nissan-ը. մոտոցիկլավարը մահացել է
23:10, 09.10.2019 | mamul.am
3503 | 0

Այսօր՝ ժամը 18։00-ի սահմաններում Նորապատ գյուղի 5-րդ փողոցում բախվել են Նորապատ գյուղի բնակիչներ՝ 57-ամյա Ա. Պ.-ի վարած «ԻԺ» մոդելի առանց համարանիշի մոտոցիկլը և 23-ամյա Ա. Հ.-ի վարած Nissan մակնիշի 35 OX 033 համարանիշի ավտոմեքենան։ Հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով մոտոցիկլավարն ու Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ Ա. Պապոյանը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Nissan-ի վարորդ Ա. Համբարձումյանը բժշկական օգնություն ստանալուց հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր