Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.57, EUR 524.89, RUB 7.40, GBP 602.53
+11 °C, +10 °C ... +23 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կրակոցներ և սպանություն Երևանում
23:20, 09.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 130 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Էրեբունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մահացած մի քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ, իսկ բացօթյա նստարանի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվածը 20-25 տարեկան տղամարդ է, ով հիվանդանոց է տեղափոխվել սև գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր