ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Դավիթ Տոնոյանի հրաժարականի լուրով, միգուցե, որոշ մարդիկ ինչ-որ արձագանք են ստուգում». Գ. Պապոյան
23:55, 09.10.2019 | mamul.am
3756 | 0

«Վիտալի Բալասանյանի հայտարարությունում շատ վատ մեսիջներ պարունակող մտքեր կան։ Կարծում եմ, որ որոշակի իմաստով վտանգավոր ելույթ էր։ Որևէ գեներալի կողմից երկրի ղեկավարին ֆիզիկական ոչնչացումով սպառնալը որևէ կերպ չի կարող անմեղ հայտարարությունների շարքին դասվել»,- այսօր Factor TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը:

Նա նշել է, որ Վ. Բալասանյանը համագործակցում է նախկին իշխանությունների հետ. «Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների, և իրենց կողմից առաջ մղվող թեզերն է առաջ տանում։ Այս տրամաբանության մեջ եմ ես ամեն ինչ դիտարկում։ Բայց ես կարծում եմ՝ հարցեր կան, որոնց դեպքում սահմաններ կան, որոնք մենք չպիտի անցնենք։ Այդ սահմաններից է Արցախի հարցը, և Արցախի համար պայքարած մարդը դա ավելի լավ պետք է հասկանա»,- ընդգծել է պատգամավորը:

Արդեն հայտնել էինք, որ օրերս Վիտալի Բալասանյանը լրատվամիջոցներից մեկի եթերում ասել էր. «...եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա... Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը՝ «Սասնա ծռեր»-ը, մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են»:

Եթերի ընթացքում անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտոնից՝ Պապոյանն ասել է. «Դավիթ Տոնոյանի մասով պարզվեց, որ դա սուտ է, և պարզվեց՝ որոշակի կենտրոններից ուղղորդվածություն կա։ Միգուցե, ենթադրյալ ինչ-որ արձագանք են ստուգում, բայց սա էլ ապացուցում է, որ գործ ունենք մարդկանց հետ, որոնք կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարի անունը շահարկում են մանր հարցերով։ Սա էլի խոսում է այն մասին, որ ինչ-որ կետեր կան, որոնք չպետք է անցնենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Դավիթ Տոնոյանի հրաժարականի լուրով, միգուցե, որոշ մարդիկ ինչ-որ արձագանք են ստուգում». Գ. Պապոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր