ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ասում են՝ հերոսները պիտի մեռնեն ռազմի դաշտում, այլապես դառնում են անտանելի». Գեղամ Ասատրյան
01:05, 10.10.2019 | mamul.am
5031 | 0

Պատմաբան, սփյուռքագետ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին մի հայ մարդ, իմ խորին համոզմամբ սեփական փորձից ելնելով, ասել է` հերոսները պիտի մեռնեն ռազմի դաշտում, այլապես դառնում են անտանելի: Այս օրերին դրա ականատես ենք դառնում:

Տղերք, հեռու մնացեք քաղաքականությունից: Այլապես մեռնում եք սեփական ժողովրդի համար, այն ժողովրդի, որը դաստիարակվել է` ձեր սխրանքների մասին լսելով:

Ավելի մեծ վտանգ սեփական պետականության հանդեպ, քան ձեր ատելության խոսքն է, չկա: Ինձ համար կենդանի հերոս մեռել է այն ժամանակ, երբ Արցախում Բակո Սահակյանին պարտվելուց հետո ընտրությունները որակեց խայտառակ, բայց կարճ ժամանակ անց ստացավ պետպաշտոն: Երբ 2016-ին «փուռը տվեց» մարտական ընկերներին: Մեկ այլ կենդանի հերոս մեռավ, երբ ընդդիմադիրից դարձավ իշխանություն և լիովին փոխվեց կամ վերստին բացահայտվեց: Բազմաթիվ հերոսներ մեռան, երբ 2015-ին ուռա գոռալով միացան Գագիկ Ծառուկյանին:

Տղերք, հեռու մնացեք քաղաքականությունից, մի խանդեք այլոց: Դուք պատվով կատարել եք ձեր գործը, իսկ այսօր այն կարգերը չեն, որ լինեք քաղաքականության մեջ` պահպանելու սեփական ունեցվածքը: Ձեզ պետությունը կգնահատի ըստ արժանվույն, իսկ այ դուք վտանգ եք այս պահին պետականության համար. Հերոս էիք, բայց մեռաք...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր