ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի հարցի մասին
00:20, 10.10.2019 | mamul.am
3707 | 0

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է, որ մեկ տարի առաջ արած իրա հայտարարությունը ուժ մեջ է՝ քաղաքականությամբ չի զբաղվելու:

«Իմ օգուտը շատ ավելի լավ է իբրև արտիստ տարբեր գծերով` երաժշտության մեջ, ֆիլմերում: Ես հետաքրքրված եմ քաղաքականությամբ իբրև արդարության ճանապարհ, բայց ոչ` իբրև անձնական ներդրում»,-ասել է նա:

Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին` Թանկյանն ասել է. «Ամուլսարը բարդ հարց է Հայաստանում, քանի որ հարցը քաղաքականացված է: Ես միշտ զբաղվել եմ բնապահպանական հարցերով, բայց հարցն այն է, որ որոշումը միայն բնապահպանական չէ, եթե մի երկրի համար պատասխանատու որոշում պիտի անես բոլոր կողմերով պետք է նայես: Եթե միայն բնապահպանական հարց լիներ, ավելի հեշտ կլիներ»:

Մանրամասները` տեսանյութում:

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի հարցի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր