ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ամերիկացի սենատորներն առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Էրդողանի դեմ
12:10, 10.10.2019 | mamul.am
4279 | 0

ԱՄՆ սենատորներ՝ դեմոկրատ Քրիս վան Հոլենը և հանրապետական Լինդսի Գրեհեմն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ-ում գտնվող ակտիվների նկատմամբ։ Այս մասին դեմոկրատ Վան Հոլենը հրապարակել է Twitter-ի իր էջում։ Բացի այդ, երկու սենատորներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի փոխնախագահի, ինչպես նաև պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների, առևտրի և էներգետիկայի նախարարությունների ակտիվների վրա՝ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների իրականացման համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Թուրքիայի իշխանությունն անի այնպիսի բան, որն իր համար անթույլատրելի է: Թրամփը, սակայն, չէր նշել, թե ինչպես է պատրաստվում «ոչնչացնել տնտեսությունը»: Բացի այդ, սենատորներն առաջարկել են կիրառել մուտքի արտոնագրի սահմանափակումներ Թուրքիայի ղեկավարության համար, ինչպես նաև պատժամիջոցներ Թուրքիայի դեմ՝ կապված ռուսական S-400 համակարգերը գնելու հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր