ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Տասը տարի առաջ Սերժ Սարգսյանը մտել էր ռիսկային խաղի մեջ». Հակոբ Բադալյան
06:20, 11.10.2019 | mamul.am
6182 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրիայում Թուրքիայի սկսած ռազմական գործողության ֆոնին. տասը տարի առաջ այս օրը Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք, բարեբախտաբար, փոշոտվեցին դարակներում, որովհետև էն բովանդակությամբ իրականացվելու դեպքում, որով մեկնարկում էին դրանք, Հայաստանի և Արցախի համար լինելու էր շատ վատ: Սերժ Սարգսյանը մտել էր բավական ռիսկային խաղի մեջ, որից կարողացավ դուրս գալ գրեթե առանց կորստի թե՛ իր, թե՛ Հայաստանի համար: Իհարկե, այդ թվում զգալիորեն արևմտյան աջակցության շնորհիվ: Արևմուտքը, բնականաբար, անելու էր հնարավորը հայ-թուրքական, իսկ իրականում հայկական շահերի հաշվին ռուս-թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն թույլ չտալու համար: Արևմուտքի ակտիվ ներգրավումն էլ, բնականաբար, բարդացնելով խաղը, բերեց Ռուսաստանի վարքագծի փոփոխության՝ հանգեցնելով ի վերջո վտանգավոր գործընթացի փակուղու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր