ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ինչո՞ւ ենք ուրիշ երկրի բյուջեն լցնում, եթե կարող ենք մերը լցնել». ավտոներկրողները նամակ փոխանցեցին կառավարությանը
12:25, 10.10.2019 | mamul.am
5946 | 0

Կառավարության շենքի առջև հոկտեմբերի 10-ին բողոքողների պակաս չկար: Տուրիստական գործակալությունների գործողություններից տուժած, զոհվածների ընտանիքների անդամներից բացի՝ այստեղ էին նաև աջ ղեկով մեքենաներ ներկրողները: Նրանք պահանջում էին, որ կառավարությունը թույլտվություն և հնարավորություն տա, որպեսզի իրենք կարողանան մեքենաները ներմուծել ու վերասարքավորել Հայաստանում, քանի որ նույն աշխատանքը Վրասատանում անորակ և բարձր գնով է արվում: «Ինչո՞ւ ենք ուրիշ երկրի բյուջեն լցնում, եթե կարող ենք մեր երկրի բյուջեն լցնել. թող թողնեն Հայաստանում իրականացնենք վերասարքավորումը»,- բողոքում էին ավտոներկրողները` նշելով, որ այս պահին հարյուրավոր մեքենաներ մաքսատանն են»:

Ավտոներկրողները համապատասխան խնդրանքով նամակ-դիմում փոխանցեցին կառավարությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր