ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Պահանջում են՝ ուղղորդենք քաղաքացիներին հաց ուտել հավաբուն հիշեցնող օբյեկտներում». Նիկոլ Փաշինյան
12:20, 10.10.2019 | mamul.am
13056 | 0

«Սևանի ափին կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով ամռանը ստեղծված իրավիճակին: «Սևանա լճի շուրջ գործունեություն իրականացնողները բողոքի ակցիա էին անում, թե բա՝ հայտարարեք, որ Սևանի հետ ամեն ինչ նորմալ ա: Հարց, իսկ նրանք իրենց գործունեության արդյունքում աղտոտումը նվազեցնելուն ուղղված որևէ բան անո՞ւմ են: Էդ մարդիկ աղտոտում են Սևանը, դրա արդյունքում կրում են վնասներ ու կառավարությունից պահանջում են, որ քաղաքացիներին ուղղորդենք իրենց աղտոտած ջրերում և կներեք, հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն: Հատկապես թերակղզու հատվածում կատաստրոֆիկ երևույթներ կան ու հերիք ա աչք փակենք դրա նկատմամբ: Երկրի իմիջն է վնասվում... Սևանի շուրջ պետք է բիզնեսը քաղաքակրթվի»,- հայտարարեց վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր