ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ՊՀԹ-ի «Վերջին ուսուցիչը» ներկայացվեց Աբովյանի թատերական փառատոնի շրջանակներում
22:15, 10.10.2019 | mamul.am
3666 | 0

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնն այս տարի մասնակցեց Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին: Աբովյան քաղաքի Դրամատիկական թատրոնում ՊՀԹ-ն ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակի հիման վրա բեմադրված՝ «Վերջին ուսուցիչը» ներկայացումը (բեմադրությունը՝ ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի):

Մինչ ներկայացման մեկնարկը, Աբովյանի Դրամատիկական թատրոնում հավաքված հանդիսատեսին բեմից ողջունեց նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը, նշելով. «Այս ներկայացումը արդեն 11 տարի է ներկայացվում է հանդիսատեսի դատին և բուռն արձագանքների է արժանանում: Հուսով եմ՝ Աբովյանում ևս շատ լավ կընդունվի»:

Իսկապես որ, Աբովյանի հանդիսատեսը, որում գերակշռում էին դպրոցահասակ պատանիները, շատ ջերմ էր ու ոգևորված: Անաղմուկ հետևելով ներկայացման ընթացքին՝ նրանք շատ բարձր ծափահարություններ նվիրեցին դերասանական խմբին, որից հետո ցանկություն հայտնեցին ետնաբեմում լուսանկարվել նրանցից շատերի հետ:

ՊՀԹ մամուլի ծառայություն

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր